IZITV կազմակերպությունը հիմնված է Ֆրանսիայում, հիմնական գրասենյակը գտնվում է Լիոն քաղաքում։
IZITV-ն հանդիսանում է հայկական և ռուսական հեռուստաալիքների արտոնագրված և լիցենզավորված մատակարար։
Մեր նպատակն է ապահովել որակյալ արտադրանք և երաշխավորել բարձրակարգ ծառայություն մեր հաճախորդների համար։ Մեզ համար առավել կարևոր է մեր հաճախորդներին տեսնել բավարարված IZITV-ի ծառայություններով։
Մենք ունենք հիանալի անձնակազմ և նրանք բոլորը հայեր են։ Նրանցից ոմանք ապրում են Հայաստանում, ոմանք Ռուսաստանում, մյուսները Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։
Մեր թիմի երիտասարդ և բանիմաց անդամները փոխկապակցված են իրենց ամուր հայկական արմատներով։ Նրանք վայրկյան անգամ չեն վարանում ներդնել իրենց ողջ ներուժը կազմակերպության ծառայությունների որակն օրեցօր բարելավելու համար։
Գտնվելով Հայաստանից հեռու, բոլոր հայերը փորձում են հայրենիքի հետ կապ հաստատելու միջոցներ գտնել։ Եվ մեր կազմակերպության նպատակն է մեր հաճախորդներին տալ հնարավորություն ԶԳԱԼ ԻՐԵՆՑ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։
Հենց այդ նկատառումներով մենք առաջարկում ենք ողջ հայկական հեռուստամեդիան մեկ վայրում։ Ներառված են բոլոր հայկական հեռուստաալիքները, նոր ու հին ֆիլմերը, ռադիոալիքներըինչպես նաև թարմացվող լուրերը։
IZITV-ն գործում է ավելի քան 60 երկրներում և յուրաքանչյուր երկրում մենք աշխատում ենք ապահովել հասանելի, լավագույնս գործածվող և բարձրորակ ծառայություն, որպեսզի երաշխավորենք բարձրակարգ փորձառություն մեր հաճախորդների համար։
IZITV-ի միջոցով հնարավոր է օգտվել ողջ հայկական հեռուստամեդիայից ցանկացած սարքով և ամենուր։
Կարող եք դիտել ձեր նախընտրած ալիքները Android, iOS, Windows, Macintosh սարքերով և LG, Samsung Սմարթ հեռուստացույցներով
Հատուկ IZITV-ի համար նախագծված մեր IZIBOX-ի միջոցով ցանկացած հեռուստացույց դառնում է սմարթ։ IZIBOX-ը երաշխավորում է պատկերի բարձր որակ և բարձր լուծում, ինչը չեն անում մյուս սմարթ հեռուստացույցները։
IZITV - ԶԳԱՑԵՔ ՁԵԶ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ